Մի՛ սիրահետիր այնպիսի աղջկա, ով ճանապարհորդում է (Armenian) - Love the Search
travel, traveler, traveller, flight, women, solo, along, backpacker, backpacking, trip, tour, itinerary, tips, blog, girls, love, inspiration, cheap, budget, free, volunteering, couchsurfing, housesitting, petsitting, teaching, yoga, surf, art, mandala, maps, world, globe, asia, latin, america, bus, train
115
post-template-default,single,single-post,postid-115,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,,qode-title-hidden,qode-theme-ver-7.5,wpb-js-composer js-comp-ver-4.5.3,vc_responsive

05 Feb Մի՛ սիրահետիր այնպիսի աղջկա, ով ճանապարհորդում է (Armenian)

Մի՛ սիրահետիր այնպիսի աղջկա, ով ճանապարհորդում է Նրա անխնամ ու խառնված մազերը

գունափոխվել են արևից: Նրա մաշկն այլևս առաջվա պես սպիտակ չէ, քանի որ դրա վրա

նկատելի են արևայրուքի հետքերը, վնասվածքներն ու կծածի տեղերը: Սակայն նրա մաշկի ամեն

մի բծի հետ կապված է մի հետաքրքիր պատմություն: Մի՛ սիրահետիր այնպիսի աղջկա, ով

ճանապարհորդում է: Նրան գոհացնելը դժվար է: Սովորական ժամադրությունը նրան մահու չափ

կձանձրացնի: Նրա հոգին նոր զգացողություններ ու նոր արկածներ է տենչում: Նրան չես

զարմացնի քո նոր ավտոմեքենայով կամ քո թանկագին ժամացույցով: Նա կնախընտրի մագլցել

ժայռերով կամ ցատկել ինքնաթիռից, քան լսել քո հոխորտանքը: Մի՛ սիրահետիր այնպիսի աղջկա,

ով ճանապարհորդում է, քանի որ ստիպված ես լինելու հաճախ ինքնաթիռի տոմս գնել նրա

համար: Խնջույքները նրան առանձնապես չեն հետաքրքրում: Նա մեծ գումարներ չի ծախսի ինչ-

որ հայտնի դիջեյի մասնակցությամբ ակումբային երեկոյի ներկա գտնվելու համար, քանի որ նա

գիտի, որ հանգստյան օրերին ակումբում զվարճանալու փոխարեն կարող է մի ողջ շաբաթ

անցկացնել շատ ավելի գրավիչ վայրում: Նա դժվար թե ֆիկսված գրաֆիկով աշխատանք ունենա:

Եթե անգամ նա այդպիսի աշխատանք ունի, նա երազում է աշխատանքից ազատվելու մասին: Նա

չի ցանկանում աշխատել ուրիշի երազանքի իրականացման համար: Նա իր սեփական երազանքն

ունի և քայլ առ քայլ մոտենում է դրան: Նա զբաղվում է այնպիսի աշխատանքով, որը պահանջում

է ստեղծարարություն և հարուստ երևակայություն: Նա դիզայներ է, գրող կամ լուսանկարիչ: Մի՛

խլիր նրա ժամանակը՝ բողոքելով քո ձանձրալի աշխատանքից: Մի՛ սիրահետիր այնպիսի աղջկա,

ով ճանապարհորդում է: Նա գուցե կիսատ է թողել ուսումը կամ փոխել մասնագիտությունը: Նա

չգիտի, թե երբ կստանա մյուս աշխատավարձը, սակայն նա ռոբոտի պես օրնիբուն չի աշխատում:

Նա քաղում է կյանքից ամենաքաղցր պտուղները և խրախուսում, որ դու էլ նույն կերպ վարվես:

Մի՛ սիրահետիր այնպիսի աղջկա, ով ճանապարհորդում է, քանի որ նա ընտրել է

անորոշություններով լեցուն կյանք: Նա չունի ստույգ պլաններ կամ մշտական հասցե: Նա գնում

է հոսանքի հետ և հետևում իր սրտին: Նա ինքն իր գլխի տերն է: Նա ժամացույց չի կրում: Նրա

ժամացույցը արևն ու լուսինն են: Երբ ալիքները կանչում են, կյանքը կանգ է առնում, և նա մի

պահ մոռանում է մնացած ամեն ինչի մասին: Սակայն նա արդեն հասկացել է, որ կյանքում

ամենակարևոր բանը սերֆինգը չէ: Մի՛ սիրահետիր այնպիսի աղջկա, ով ճանապարհորդում է:

Նա երբեք չի փորձի տպավորություն գործել ընկերներիդ կամ ծնողներիդ վրա: Նա գիտի հարգել

մարդկանց, սակայն չի վախենում բանավիճել նրանց հետ գլոբալ հարցերի շուրջ: Նա երբեք չի

զգա քո կարիքը: Նա առանց քո օգնության էլ կլուծի իր խնդիրները: Նա լավ է պատրաստում և

կարիք չունի, որպեսզի դու վճարես իր ուտեստների համար: Նա չափազանց անկախ է և չի

մտահոգվի՝ արդյոք դու կճանապարհորդես նրա հետ, թե ոչ: Նա ապրում է ներկայով: Նա

զրուցում է անծանոթների հետ: Նա հանդիպում է բազմաթիվ գաղափարակից մարդկանց աշխարհի

տարբեր անկյուններից, ովքեր նույն տարերքն ու երազնքներն ունեն, ինչ նա: Նա կձանձրանա

քեզ հետ: Ուստի երբեք մի՛ սիրահետիր այնպսիսի աղջկա, ով ճանապարհորդում է, եթե չես կարող

նրան համընթաց առաջ շարժվել: Եթե անկախ քեզնից սիրահարվես այդպիսի աղջկա,

չհամարձակվես ստիպողաբար նրան կողքիդ պահել: Ազատ թող նրան:

Tags:
No Comments

Post A Comment